Բոատենգը զգուշացնում է Հյումելսին

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Ջերոմ Բոատենգը զգուշացրել է իր ապագա թիմակից Մատս Հյումելսին, որ չի պատրաստվում զիջել իր դիրքը:

«Իմ համար առանձնապես ոչինչ չի փոխի Մատսի ներկայությունը իմ կողքին՝ որպես նոր կենտրոնական պաշտպան:

Իմ դիրքը նույնն է մնում: Ես ինձ տեսնում եմ թիմի պաշտպանական գծի առաջատար և ինձ համար նշանակություն չունի, թե ով է խաղում իմ կողքին:

Հյումելսի վերջին խաղը «Բորուսիայի» կազմում հեշտ չի լինելու»,-ասել է Բոատենգը:

Հատկանշական, որ Գերմանիայի հավաքականի պաշտպանը իր վերջին խաղը «Բորուսիայի» կազմում կանցկացնի «Բավարիայի» դեմ, իսկ մյունխենյան ակումբում իր նորամուտը կնշի «Իշամեղուների» դեմ խաղում:

Հիշեցնենք՝ «Բորուսիայի» պաշտպան Մատս Հյումելսը պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ մինչև 2021 թվականը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ