Բալոտելին, Բոատենգը, Մեքսեսն ու Ալեքսը կհեռանան «Միլանից»

«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ ամռանը մի քանի ֆուտբոլիստ կհեռանան թիմից: Ակումբը չի պատրաստվում գնել Մարիո Բալոտելիի տրանսֆերը:

«Թիմից կհեռանան որոշ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Մարիո Բալոտելին, Ֆիլիպ Մեքսեսը, Ալեքսն ու Բոատենգը»,- Football Italia-ն փոխանցում է Բեռլուսկոնիի խոսքը:

Հիշեցնենք, որ Իտալիայի նախկին վարչապետն իր դժգոհությունն է հայտնել «Միլանի» ցուցադրած խաղի վերաբերյալ՝ սպառնալով, որ եթե թիմի խաղը չկայունանա, ապա կդադարեցնի աշխատավարձ վճարել ֆուտբոլիստներին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ