Բոատենգը բաց կթողնի 6 շաբաթ

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ժերոմ Բոատենգը չի կարողանա խաղադաշտ դուրս գալ մոտ 6 շաբաթ: Սակայն ակնկալվում է, որ պաշտպանը լիովին ապաքինված կլինի Բունդեսլիգայի մեկնարկից առաջ:

Գերմանացին վնասվածք էր ստացել  Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի Ֆրանսիայի ընտրանու դեմ խաղի ժամանակ (0:2):

Բուժզննումից հետո Բոատենգի մոտ արձանագրվել է մկանի պատռվածք:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ