Բոատենգը՝ «Լաս Պալմասի» ֆուտբոլիստ

«Միլանի» կիսապաշտպան Քևին-Փրինս Բոատենգը այսուհետ հանդես կգա  «Լաս Պալմասի» կազմում, այս մասին հայտնում է ֆուտբոլիստի նոր ակումբի պաշտոնական կայքը:

29-ամյա գերմանացին մեկ տարվա պայմանագիր է կնքել իսպանական թիմի հետ և նոր ակումբում կրելու է 7 համարի մարզաշապիկը:

Բոատենգը համալրեց «Դեղինների» կազմը ազատ գործակալի կարգավիճակով:

Հիշեցնենք՝  2015/16 մրցաշրջանում կիսապաշտպանը  14 հանդիպում է անցկացրել «Միլանում» և դարձել 1 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ