Բլեզ Մաթյուիդին չի ցանկանում մնալ ՊՍԺ-ում

ՊՍԺ-ի կիսապաշտպան Բլեզ Մաթյուիդին մտադիր է փոխել ակումբային գրանցումը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ:

29-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ ինքը չի մտնում թիմի նոր գլխավոր մարզիչ Ունայ Էմերի ծրագրերի մեջ, չնայած որ ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելաֆին չի ցանկանում վաճառել ֆրանսիացուն:

Մաթյուիդի ծառայություններով հետաքրքրված է «Յուվեն», ով պատրաստ է 30 մլն եվրո վճարել ՊՍԺ-ին: Ինչպես հաղորդում է L’Equipe-ը, թուրինյան ակումբը մինչ տրանսֆերային պատուհանի ավարտը կփորձի հանդես գալ նոր առաջարկով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ