BleacherReport. Մխիթարյանը «Բորուսիայում» ամենամեծ աճ գրանցած ֆուտբոլիստն է

Հեղինակավոր BleacherReport.com կայքի` Բունդեսլիգան լուսաբանող լրագրողներից մեկը` Կլարկ Ուիթնին անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին` նրա վերածնունդն անվանելով «Բորուսիայի» 2015/16 մրցաշրջանի ամենատպավորիչ պատմությունը:

«Մխիթարյանը վստահություն ձեռք բերեց նոր մարզչի օրոք առաջին խաղերում` արդեն օգոստոսի վերջին գրանցելով 8 գոլ և 7 գոլային փոխանցում: Նա ավարտեց մրցաշրջանը խփելով 23 գնդակ և մասնակցելով ևս 32 գոլերի` անցկացնելով 52 հանդիպում: Հաշվի առնելով այս ամենը` Մխիթարյանը ամենամեծ աճ արձանագրած ֆուտբոլիստն է Բունդեսլիգայում և նույնիսկ Եվրոպայում»,-նշում է հեղինակը:

«Բորուսիան» շատ չտուժեց առանց Ռոյսի: Ընդհակառակը, նրանք 78 միավոր վաստակեցին Բունդեսլիգայում, ինչը բավարար կլիներ չեմպիոն հռչակվելու համար մրցաշրջանների մեծ մասում: Նրանք նախորդ տարվա համեմատ 32 միավոր ավելի շատ վաստակեցին: Նրանք կարիք ունեին ինչ-որ մեկի կիսապաշտպանությունում նման արդյունքի հասնելու համար, ու դա Մխիթարյանն էր:

Սակայն, «Բավարիայի» դեմ երկու խաղերում Մխիթարյանը բավականաչափ վտանգավոր չէր: Նա լավ որոշումներ չէր կայացնում հակագրոհելիս և նման չէր իրեն: Նա դեռ պետք է հաղթահարի դա: Այն փաստը, որ նա չկար գավաթի եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարի կատարողների ցանկում, խոսում է այն մասին, որ ֆուտբոլիստը վստահության պակաս ունի:

0-ից մինչև հերոս, Մխիթարյանը իրեն վերածեց համաշխարհային մակարդակի աստղի և հիմա Եվրոպայի ամենացանկալի ֆուտբոլիստներից մեկն է»,-նշված է հոդվածում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ