Բլատեր. «Չի կարելի Ռոնալդուին համեմատել Մեսիի հետ. Լիոնելը ավելի լավն է»

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոսեֆ Բլատերը պատմել է, թե ինչպես էր ոգևորում Լիոնել Մեսիին վերջին աշխարհի առաջնության ժամանակ:

«Մեսին քայլում էր և կրկնում ՝ «Ես լավագույնն եմ, բայց չեմպիոն չեմ»: Ես նրանց ասեցի, որ նա ոչ թե լավագույնն էր այս առաջնությունում, այլ նաև ամբողջ աշխարհում: Չի կարելի Կրիշտիանո Ռոնալդուին համեմատել Լիոնելի հետ: Մեսին միանշանակ ուժեղ է: Ինձ հաճելի էր նրա հետ զրուցել: Նա շատ լավ մարդ է»,- ասել է Բլատերը:

Հիշեցնենք, որ 2014թ. ԱԱ-ի ժամանակ Մեսին ճանաչվել էր լավագույն ֆուտբոլիստ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ