ԲԿՄԱ-ն` Ռուսաստանի չեմպիոն

Մոսկվայի ԲԿՄԱ-ն 6-րդ անգամ իր պատմության մեջ դարձել է Ռուսաստանի չեմպիոն: Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «բանակայինները» մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով առավելության են հասել «Ռուբինի» նկատմամբ և հավաքել 65 միավոր` 2 միավորով գերազանցելով երկրորդ տեղը գրաված «Ռոստովին»:

ԲԿՄԱ-ն նվաճել է նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր, իսկ «Ռոստովը» պայքարը կսկսի որակավորման փուլից: «Զենիթը» և «Կրասնոդարը» հանդես կգան Եվրոպա լիգայում:

«Կրասնոդարի» հարձակվող Ֆեդոր Սմոլովը ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու 20 գոլով: Երկրորդը «Սպարտակի» հարձակվող Քուինսի Պրոմեսն է, երրորդը` «Զենիթի» բրազիլացի ֆուտբոլիստ Հալկը /18 ու 17 գոլ համապատասխանաբար/:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ