Bild. Զլատանի Իբրահիմովիչը կարող է շարունակել կարիերան Գերմանիայում

Շվեդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել Մյունխենի «Բավարիայում»:

Ինչպես հաղորդում է Bild-ը, 34-ամյա ֆուտբոլիստը վերջին շաբաթների ընթացքում բանակցություններ է վարել մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ: Նշվում է, որ Իբրան պատրաստ է տեղափոխվել Գերմանիա Եվրո 2016-ի ավարտից հետո:

Իր հերթին, բրիտանական մամուլը շարունակում է պնդել, որ շվեդ հարձակվողը 1 տարվա պայմանագիր է ստորագրելու «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ