Bild. «Ոչ թե Մխիթարյանը, այլ նրա քույրն է տուն փնտրում Լոնդոնում»

Լոնդոնի «Արսենալի» տրանսֆերային թիրախ Հենրիխ Մխիթարյանը տուն չի փնտրում Լոնդոնում:

Վերջերս տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տուն է փնտրում Լոնդոնում, որպեսզի տեղափոխվի «Արսենալ»: Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսը», «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը»:

Գերմանական SportBild-ը ներկայացրել է պտտվող շշուկների իրական պատճառը.
Մոնիկա Մխիթարյանը՝ Հենրիխ Մխիթարյանի քույրը, ով թարգմանչուհի է աշխատում ՈւԵՖԱ-ում, իսկ ավելի վաղ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի օգնականն էր, Պլատինիի սկանդալային հեռացման ֆոնին, ամենայն հավանականությամբ, նոր աշխատանք է որոնում:

Մոնիկան ցանկանում է տուն գնել Լոնդոնում, որի որոնման համար անցյալ ամիս «Բորուսիայի» հետ մեկնել է այնտեղ, երբ թիմը Եվրոպա լիգայի շրջանակում մրցում էր Լոնդոնի «Տոտենհեմի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ