Bild. Մխիթարյանը պայմաններ է առաջադրել «Բորուսիային»

Գերմանական հայտնի Sport Bild պարբերականը հայտնում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և իր ակումբի՝ Դորտմունդի «Բորուսիայի» միջև տեղի են ունեցել բանակցություններ՝ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի ակտիվ մասնակցությամբ:

Աղբյուրը հայտնում է, որ Մխիթարյանը պատրաստ է նոր՝ 3 տարվա պայմանագիր կնքել «Բորուսիայի» հետ, սակայն դրա դիմաց իր պայմաններն է առաջադրել: Մասնավորապես, կիսապաշտպանը պնդում է, որ պայմանագիրը ունենա հրաժարագին: «Բորուսիան» առայժմ չի համաձայնում այդ պայմանին:

Նշենք, որ հայ ֆուտբոլիստով լրջորեն հետաքրքրված է նաև իտալական «Յուվենտուսը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ