Bild. Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կկնքի հուլիսին

Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխությունն օր օրի ավելի հավանական է դառնում: Ինչպես անգլիական, այնպես էլ գերմանական լրատվամիջոցները պնդում են, որ կողմերը մոտ են վերջնական համաձայնության գալուն:

Գերմանական Bild-ը գրում է, որ Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպանը պայմանագիր է ստորագրելու «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հուլիսին:

Ինչպես արդեն հաղորդել ենք, «Բորուսիան» մերժել էր մանկունյանցիների՝ 18 միլիոն ֆունտ առաջարկը, որից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմի ղեկավարությունը որոշել է 28 միլիոն ֆունտ հատկացնել Մխիթարյանի տեղափոխությանը:

Բրիտանական Daily Star-ն ընդգծում է, որ Մխիթարյանն անկասկած կդառնա «Յունայթեդի» ֆուտբոլիստ, եթե մանկունյանցիները հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար պատրաստ լինեն հատկացնել 32,6 միլիոն ֆունտ՝ այնքան, որքան պահանջում է Դորտմունդի «Բորուսիան»:

Ավելի վաղ տեղեկացրինք, որ դորտմունդյան ակումբն սկսել է բանակցություններն Անդրե Շյուրլեի հետ, ինչը կարող է պատճառահետևանքային կապ ունենալ Մխիթարյանի հավանական տեղափոխության հետ:

Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան ավելի վաղ հայտնել էր, որ հայ կիսապաշտպանը ցանկանում է մարզական կարիերան շարունակել «Օլդ Թրաֆորդում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ