Bild. Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը և հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի «Արսենալ» կամ «Չելսի»

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ:

Ինչպես հաղորդում Bild-ը,  հայ ֆուտբոլիստը մտադիր է ավարտին հասցնել իր ներկայիս պայմանագիրը, որը ուժի մեջ է մինչև 2017թ.: Նշվում է, որ գործարքի ավարտից հետո Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Արսենալ» և «Չելսի»:

Հիշեցնենք, որ 27-ամյա կիսապաշտպանը դարձավ Բունդեսլիգայի 2015/16 մրցաշրջանի լավագույն գոլային փոխանցում կատարող և նաև ճանաչվեց Գերմանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

Միկա

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ