BILD. Մրցաշրջանի ավարտից հետո Մխիթարյանը կարող է հայտնվել լոնդոնյան ակումբում

Ինչպես նշում է գերմանական Bild-ը, Դորտմունդի «Բորուսիայի»  և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել «Արսենալ»:

Գերմանական լրատվամիջոցը նշում է, որ Մխիթարյանը կլինի լոնդոնյան ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը: Մոտ ժամանակներս «զինագործների» ներկայացուցիչնեը պատրաստվում են սկսել բանակցությունները:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը անցկացրել է 42 հանդիպում, խփել 19 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ