Bild. Մոուրինյոն եռամյա պայմանագիր է ստորագրել «Յունայթեդի» հետ

Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն համաձայնության է եկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ հաղորդում է Bild-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալացի մասնագետը եռամյա պայմանագիր է ստորագրել «մանկունյանցիների» հետ: Թիմի գլխավոր մարզչի պաշտոնը Մոուրինյոն կստանձնի ամռանը, երբ Լուի վան Գալը հեռանա:

Կայքը նաև պնդում է, որ Մոուրինյոյի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությամբ մեծանում է նաև Զլատան Իբրահիմովիչի՝ «Յունայթեդում» հանդես գալու հավանականությունը: Բացի նրանից, որ Վան Գալը խոչընդոտ է Իբրահիմովիչի համար, Մոուրինյոն էլ կարող է իսկական խթան լինել, քանի որ Իբրահիմովիչն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոուրինյոն այնպիսի մարզիչ է, ում հետ ինքը պատրաստ է գնալ մինչև մահ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ