Bild.Մաթս Հումելսը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն

Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Մաթս Հումելսը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն, տեղեկացնում է Bild-ը:

Գերմանական լրատվամիջոցը պնդում է, որ կողմերը արդեն սկսել են բանակցությունները: Հումելսի տրանսֆերը մյունխենյան ակումբ կկազմի մոտ 30 մլն եվրո: Գերմանացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»:

Նշենք, որ Հումելսը համարվում է «Բավարիայի» սան: 2009թ. վերջինս Մյունխենից տեղափոխվել է Դորտմունդ ` 4 մլն եվրոյի դիմաց:

Աշխարհի չեմպիոնի ներկայիս պայմանագիրը «իշամեղուների» հետ ուժի մեջ է մինչև 2017թ., սակայն վերջինս դեռ չի կարողանում կողմնորոշվել իր ապագայի շուրջ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ