Bild. Մաթս Հումելսը համաձայնության հասավ «Բավարիայի» հետ

Ինչպես տեղեկացնում է գերմանական Bild-ը, Դորտմունդի «Բորուսիայի» ավագ Մաթս Հումելսը համաձայնության է հասել է Մյունխենի «Բավարիայի» հետ:

Նշվում է, որ աշխարհի չեմպիոնը մյունխենյան ակումբում կստանա տարեկան 10 մլն եվրո, իսկ ահա դորտմունդյան ակումբը նրա տրանսֆերի դիմաց կվաստակի 30 մլն եվրո:

Ավելի վաղ «իշամեղուների» գործադիր տնօրեն Հանս-Յոհահիմ Վատցկեն նշել էր, որ իրենց չհաջողվի երկարաձգել պայմանագրերը միաժամանակ և՛ Մխիթարյանի, և՛ Հյումելսի, և՛ Գյունդոգանի հետ:

Նշենք, որ «Բորուսիայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Լիվերպուլը», «Արսենալը», «Չելսին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ