Bild. «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել Շվայնշտայգերին ծիծաղելի գումարի դիմաց

«Մանչեսթեր Յունայթեդը», այնումենայնիվ, որոշել է բաժանվել թիմի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերից:

Ինչպես հաղորդում է Sport Bild-ը, անգլիական ակումբը պատրաստ է վաճառել գերմանացուն 2,5 մլն եվրոյի դիմաց:

Նշվում է, որ անգլիացիները ցանկանում են հնարավորինս շուտ վաճառել Շվայնշտայգերին, քանի որ վերջինս բավականին մեծ աշխատավարձ ունի: Աշխարհի չեմպիոնը տարեկան վաստակում է 11 մլն եվրո, իսկ նրա պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2018թ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ գերմանացու ծառայություններով հետաքրքրված են «Միլանը» և «Ինտերը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ