Bild. Հենրիխ Մխիթարյանը կմնա «Բորուսիայում» մինչև 2017թ.

Ինչպես տեղեկացնում է գերմանական Bild-ը, Դորտմունդի «Բորուսիան» առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի պատրաստվում վաճառել Հենրիխ Մխիթարյանին: Գերմանական ակումբը արդեն վաճառել է իր առաջատարներից մեկին ՝ Մաթս Հումելսին, իսկ ահա մոտ ժամանակներս թիմից կհեռանա նաև Իլկան Գունդոգանը, ով ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»:

Չնայած որ Մխիթարյանը չէր կարողացել համաձայնության գալ «Բորուսիայի» հետ նոր պայմանագրի հարցում, այնուամենայնիվ «իշամեղուները» դժվար թե հրաժարվեն թիմի ևս մեկ առաջատարից:

Հայ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է «Չելսին» և «Արսենալը»: «Արիստոկրատների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն շատ է ցանկանում Մխիթարյանին տեսնել իր թիմի կազմում, սակայն իտալացի մասնագետը դրա համար պետք է սպասի մինչև 2017թ:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2017թ.:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ