BILD. «Բորուսիան» պատրաստ է թիմ վերադարձնել Մարիո Գյոտցեին

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է վերադառնալ «Բորուսիա»:

Ինչպես հաղորդում է Bild-ը, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «իշամեղուները» կփորձեն վերադարձնել աշխարհի չեմպիոնին Դորտմունդ, ով լքել էր այն 2013-ին:

2016թ. Գյոտցեն խաղադաշտում անցկացրել է 54 րոպե և անգամ տեղեկություններ էին տարածվել, որ Մարիոն կարող է բաց թողնել Եվրո 2016-ը, սակայն գերմանացիների գլխավոր մարզիչ Յոհակիմ Լյովը աջակցել է Մարիոյին:

Նշենք, որ Գյոտցեն Դորտմունդի «Բորուսիայի» կազմում հանդես է եկել 2008-ից 2013թ.:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ