Bild. Այս շաբաթ Մխիթարյանը վերջնական որոշում կկայացնի

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վերջնական որոշում կկայացնի իր ապագայի շուրջ այս շաբաթվա վերջին: Այս մասին հայտնել է գերմանական ակումբի մարզական տնօրեն Միխայիլ Ցորկը:

Հայ ֆուտբոլիստը արդեն 2 անգամ մերժել է «Բորուսիայի» առաջարկը: Գերմանական գրանդը պատրաստ է Մխիթարյանի վճարել տարեկան 7 մլն եվրո, սակայն կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական թոփ ակումբներ ՝ «Յուվենտուսը», «Մանչեսթեր Յունայթեդը»,  «Արսենալը» և «Չելսին»:

Ավելի վաղ գերմանական Bild-ը տեղեկացրել էր, որ Մխիթարյանը պատրաստ է կարիերան շարունակել ԱՊԼ-ում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ