Բիելսան պատմել է, թե ինչու է լքել «Լացիոն» նշանակվելուց ընդամենը 2 օր հետո

Հայտնի մարզիչ Մարսելո Բիելսան հայտնել է, թե ինչու է լքել «Լացիոյի» գլխավոր մարզչի պատշոնը նշանակվելուց ընդամենը 2 օր անց: Մասնագետը հայտնում է, որ հռոմեական ակումբը խախտել է տրված խոստումները` կապված տրանսֆերների հետ:

«Մենք ակումբի նախագահի հետ պայմանավորվել էինք, որ պետք է 4 նոր ձեռքբերում ունենանք մինչև հուլիսի 5-ը: Չորս շաբաթ շարունակ աշխատել էինք և 7 տրանսֆերային թիրախ ընտրել, սակայն դրանցից ոչ մեկը չի իրականացվել: Քանի որ մինչև մեր նշած ժամկետը ոչ մի տրանսֆեր չի իրականացվել, մենք նման որոշում կայացրեցինք, չնայած որ ակումբը մեր պայմանավորվածությանը հակառակ դրանից 2 օր առաջ հայտարարեց պայմանագրի կնքման մասին»,-ասել է Բիելսան:

Լուրեր են շրջանառվում, որ Խերարդո Մարտինոյի հեռացումից հետո Բիելսան կարող է նշանակվել Արգենտինայի գլխավոր մարզչի պաշտոնում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ