Բեյլը նշել է լավագույն ֆուտբոլիստին, ում հետ նա խաղացել է

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը նշել է, որ լավագույն ֆուտբոլիստը, ում հետ նրան բախտ է վիճակվել խաղալ, իր հայրենակից Ռայան Գիգզն է, հաղորդում է Goal.com-ը:

Ուելսի հավաքականի ներկայիս առաջատար Բեյլին միայն 2 անգամ է բախտ վիճակվել ազգային ընտրանու կազմում խաղալու «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդի հետ: Այդ խաղերից մեկը 2007թ. Սան Մարինոյի հետ հանդիպումն էր, որում երկու ֆուտբոլիստներն էլ դարձան գոլի հեղինակ:

«Ինձ համար լավագույն ֆուտբոլիստը [,ում հետ երբևէ խաղացել եմ,] Ռայան Գիգզն է: Նա իմ հերոսն էր, երբ երեխա էի, և համաշխարհային ֆուտբոլի լեգենդ է: Ինձ շատ օգնեց այն, որ նա ուելսցի է»,-ասել է Բեյլը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ