Բեյլը կրկին ճանաչվել է Ուելսի լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հերթական անգամ ճանաչվել է Ուելսի տարվա լավագույն ֆուտբոլիստ: 27-ամյա ֆուտբոլիստն այս պարգևին արժանանում է 6-րդ անգամ, ու 4-րդ տարին անընդմեջ:

Նշենք, որ այս տարի Գարեթ Բեյլի գլխավորությամբ Ուելսի հավաքականը հասավ վերջին տարիներին իր ամենաբարձր արդյունքին՝ ԵՎՐՈ-2016-ի կիսաեզրափակիչ: Բացի այդ, ֆուտբոլիստը «Ռեալի» հետ նվաճեց Չեմպիոնների լիգան:

«Ինձ համար սա մեծ պատիվ է: Բոլորին շատ շնորհակալ եմ՝ տղաներին, անձնակազմին, երկրպագուներին»,-գրել է Բեյլը իր թվիթերում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ