Բեյլը կարող է երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ 7 տարով

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարող է երկարաձգել  պայմանագիրը ներկա ակումբի հետ 7 տարով, հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի տեղեկացմամբ, համաձայնագրի երկարաձգման շնորհիվ Ուելսի հավաքականի ֆուտբոլիստը կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող խաղացողը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բեյլի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներ:

Վերջին խաղաշրջանում Բեյլը  խաղացել է 23 խաղ Իսպանիայի առաջնությունում, դարձել 19-ը գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

Բեյլը համալրել է «Թագավորական ակումբի» թիմը 2013/14 խաղաշրջանի սկզբում: Ֆուտբոլիստի  տրանսֆերի համար «Ռեալը» վճարել է 100 միլիոն եվրո: Գործող պայմանագիրը խաղացողի հետ մինչև 2019թ-ի ամառն է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ