Բեյլ. «Եթե հաղթենք «Բարսելոնային», առաջնությունում պայքարը կշարունակվի»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը խոսել է Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման մասին։

«Կլասիկոյում ցանկացած ելք հնարավոր է։ Եթե կարողանանք հաղթանակ տանել առաջիկա խաղում, ապա առաջնությունում պայքարը կշարունակվի, չնայած այս պահին զիջում ենք մրցակցին 10 միավորով։

Կլասիկոյում հաղթելու առաջնային պայմանը ունեցած գոլային պահերն օգտագործելն է։ Պետք է մեր ուժերի գերագույն լարումով հանդես գանք ու ցույց տանք մեր լավագույն խաղը, որպեսզի կարողանանք հաղթանակ տանել։

Բացի այդ, շարք է վերադարձել Բենզեման, ով շատ լավ մարզավիճակում է, գոլեր է խփում ու օգնում թիմին իր բարձր վարպետությամբ»,- հայտարարել է ուելսցին։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ