Բեյլ. «Ռոնալդուի խորհրդի կարիքը չունեմ»

Ուելսի հավաքականի և Մարդիդի «Ռեալի» հարձակվող Գաեյթ Բեյլը, որը Եվրոպայի առաջնությունում տուգանային հարվածից 2 գոլ է հեղինակել, անդրադաձել է այն խոսքերին, որը նա իր թիմակից Ռոնալդու ոճով է կատարել նշանակված տուգանային հարվածները:

«Ռոնալդուն ինձ ոչինչ խորհուրդ չի տվել, դրա կարիքը չունեմ: Դրանք իրացրել եմ իմ ոճով: Ինձ դուր է գալիս իմ սեփական ոճը: Մենք միասին մարզվել ենք այս ուղղությամբ, սակայն տարբեր դիրքերի վրա: Ամեն ինչ կախված է, թե որ դիրքում եմ գտնվում խաղադաշտում:

Ես մի փոքր այլ կերպ եմ հարվածում գնդակին և դա կախված է՝ դարպասից ինչ հեռավորության վրա է նշանակված տուգանայինը: Այսպիսով, հաճելի է տեսնել, որ մեր ջանքերը զուր չեն և իրենց արդյունքն են տալիս»,-Goal.com-ն է մեջբերում Բեյլի խոսքերը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ