Բեյլ.«Ես երբեք չէի խաղա Անգլիայի հավաքականի կազմում»

Մադրիդի «Ռեալի» և Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը նշել է, որ երբեք չէր հանդես գա Անգլիայի հավաքականի կազմում, նույնիսկ եթե վստահ լիներ, որ այդ կերպ կզրկի իրեն մեծ մրցաշարի մասնակցելու հնարավորությունից:

«Չէի անհանգստանա, եթե երբեք էլ մեծ մրցաշարի մասնակցելու հնարավորություն չստեղծվեր: Ես երբեք չէի խաղա Անգլիայի կազմում: Մենք շատ բաների միջով ենք անցել այստեղ հասնելու համար և իմ կարծիքով, մենք ավելի շատ ենք գնահատում այս ամենը, քան ուրիշները»,-ասել է Բեյլը:

Նշենք, որ Գարեթ Բեյլի տատը անգլիացի է, և նա կարող էր ընտրել նաև Անգլիայի հավաքականը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ