Բեյլ. «Ատլետիկոյի» ոչ մի ֆուտբոլիստ չէր խաղա «Ռեալի» հիմնական կազմում»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հայտարարել է, որ «Ատլետիկոյի» կազմում չկա այնպիսի ֆուտբոլիստ, ով կկարողանար հանդես գալ «արքայական» ակումբի հիմնական կազմում:

«Կարծում եմ, որ «Ատլետիկոյի» կազմում չկա մի այնպիսի ֆուտբոլիստ, ով արժանի է հանդես գալ «Ռեալի» հիմնական կազմում: Եթե մենք չկարողանանք հաղթել «Ատլետիկոյին», ապա դա մեզ համար մեծ ձախողում կլինի, որը կարելի է համեմատել մրցաշարային աղյուսակում վերջին տեղը զբաղեցնելու հետ»,- ասել է Բեյլը:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կհանդիպեն «Ռեալը» և «Ատլետիկոն»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ