Բերթոլդ. «Գյոտցեն ոչ մի բան չունի անելու «Բորուսիայում», քանի որ այնտեղ կա Մխիթարյան»

ԳՖԴ-ի նախկին ֆուտբոլիստ Տոմաս Բերթոլդը խոսել է, «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեի մասին, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»:

«Տվյալ պաին ես չգիտեմ, թե որ դիրքում նա կխաղար «Բորուսիայում»: Եթե Հենրիխ Մխիթարյանը երկարաձգի պայմանագիրը, ապա այդ տեղը այլևս ազատ չի լինի: Կարծում եմ ղեկավարությունը ընդամենը քննարկել է Գյոտցեի տրանսֆերը, որը գնահատվում է 18-19 մլն եվրո»,- Բերթոլդի խոսքերն է մեջբերում Sport1-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ