Բեռլուսկոնին՝ «Միլանի» ֆուտբոլիստներին. «Կդադարեցնեմ ձեզ աշխատավարձ վճարել»

Իտալական «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին ակումբի հովանավորների հետ ընթրիքից հետո ֆուտբոլիստներին զգուշացրել է, որ չի վճարի նրանց աշխատավարձը, եթե ակումբի խաղը չբարելավվի:

«Չենք կարող շարունակել այս խայտառակությունը: Այս մարդիկ ձեր կյանքն են ապահովում ու ինձ ասացին, որ եթե շարունակեք այսպես ելույթ ունենալ, կդադարեցնեն համագործակցությունը թիմի հետ:

Եթե նման բան լինի, ես ձեզնից կպահանջեմ այդ փողերը կամ ընդամենը աշխատավարձ չեմ վճարի ձեզ: Կարող եք անգամ ինձ դատի տալ: Գիտե՞ք, թե դատական գործերը որքան են տևում Իտալիայում… Մոտ 8 տարի»,- Football Italia-ն փոխանցում է Բեռլուսկոնիի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ