Բեռլինի մրցաշարում Հովհաննես Գաբուզյանի հաղթարշավն ընդհատվեց

Հովհաննես Գաբուզյանը հիանալի էր մեկնարկել Բեռլինի շախմատի միջազգային մրցաշարում: 175 մասնակիցների մեջ ամենաբարձր անհատական վարկանիշն (2592) ունեցող հայ գրոսմայստերը մեկնարկային երեք հանդիպումներում էլ հաղթանակներ էր տոնել Ջուլիան Նյոլդների, Կլաուս Շիբիցի և Մարեկ Մացկովիակի նկատմամբ ու 10 շախմատիստների հետ 3 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը:

Սակայն 4-րդ տուրում նրա հաղթարշավը կանգնեցրեց Ալեքսանդր Կարպատցևը՝ պարտության մատնելով հայ գրոսմայստերին: Կարպատցևը Բորիս Չատալբաշևի, Հանս Ստեֆանսոնի և Հենրիկ Տեսկեի հետ 4 միավորով ստանձնեց առաջատարի դերը:

Շվեյցարական մրցակարգով, 9 տուրով անցկացվող մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 6000 եվրո է, որից 1000 եվրոն կստանա հաղթողը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ