Բերեզովսկին կշարունակի գործունեությունը «Դինամոյի» մարզչական շտաբում

Մոսկվայի «Դինամոյի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Կոբալևի հետ թիմից կհեռանա նաև գլխավոր մարզիչի օգնական Ալեքսանդր Սմիրնովը, որը Կոբալևի հետ միաժամանակ էր պաշտոն ստացել մոսկովյան ակումբում:

Championat-ի տեղեկությունների համաձայն՝ գլխավոր մարզիչի մյուս օգնականները՝ Ռոման Բերեզովսկին ու Նիկոլայ Գոնտարը կշարունակեն իրենց գործունեությունը թիմի մարզչական շտաբում:

Ավելացնենք, որ այսօր Մոսկվայի «Դինամոն» պաշտոնապես հայտարարել է Անդրեյ Կոբալևի՝ զբաղեցրած պաշտոնից ազատման մասին: Պատճառն ակումբի անհաջող ելույթներն են ընթացիկ մրցաշրջանում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ