Բեպպե Մարոտա. «Մրցավարների սխալները այս մակարդակի հանդիպումների ժամանակ ծանր հետևանքներ են ունենում»

«Յուվենտուսի» գործադիր տնօրեն Բեպպե Մարոտան քննադատել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բավարիա»-«Յուվենտուս» հանդիպման մրցավարներին:

«Մորատայի գոլը, որը մրցավարը չհաշվեց, փոխեց հանդիպմանը ամբողջ ընթացքը: Մրցավարների սխալները այս մակարդակի հանդիպումների ժամանակ ծանր հետևանքներ են ունենում: Հույս ունեմ, որ մոտ ապագայում իտալական ֆուտբոլը ավելի պաշտպանված կլինի եվրոպական մակարդակով: Ցավալի  է նայել, թե ինչպես են աշխատում մրցավարները:

Ուզում եմ նշեմ, որ տղաները հիանալի խաղացին, բայց «Բավարիան» նույնպես  հիանալի էր խաղում: Ցավալի է հանդիպման վերջում գնդակ բաց թողնել»,- ասել է Մարոտան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ