Բենզեմայի նկարը հեռացվել է Ֆրանսիայի Պանինիի հավաքածուից

Հայտնի «Պանինի» ընկերությունը հաստատել է, որ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման տեղ չի գտել ԵՎՐՈ 2016-ի համար նախատեսված Պանինիի հավաքածուում։

Բենզեման Մատյո Վալբուենային շանտաժի ենթարկելուն նպաստելու մեղադրանքով հայտնվել էր դատարանում, ինչից հետո Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել էր հեռացնել նրան ազգային հավաքականից։

Այնուամենայնիվ, դատարանը մասնակիորեն հանել է մեղադրանքները Բենզեմայի վրայից, ու հարձակվողին արդեն կարող են հրավիրել ազգային հավաքական, սակայն այդ մասին դեռևս նորություններ չկան։

«Պանինի» ընկերության ֆրանսիական գրասենյակի տնօրեն Ալան Գերինին հայտարարել է, որ եթե Դիդյե Դեշամը Բենզեմային հրավիրի հավաքական, նրանք կվերաթողարկեն հավաքածուն՝ ֆուտբոլիստին ներառելով դրանում։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ