Բենզեման չի կարողացել ավարտել «Ռեալի» մարզումը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մասնակցել է թիմի մարզմանը՝ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին ապացուցելու, որ պատրաստ է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղին, սակայն չի կարողացել մինչև վերջ մարզվել:

Marca-ի տեղեկություններով՝ Բենզեման ստիպված է եղել մարզման առաջին հատվածից հետո թողնել խաղադաշտն ազդրի վնասվածքի պատճառով:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթային եզրափակիչում օգոստոսի 9-ին «Ռեալը» մրցելու է «Սևիլիայի» դեմ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ