Բենտեկեն կտեղափոխվի՞ Իսպանիա

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նոր հարձակվող է որոնում:

Բրիտանական Daily Mirror-ի տեղեկություններով՝ մասնագետը ցանկանում է ձեռք բերել «Լիվերպուլի» հարձակվող Քրիստիան Բենտեկեին, քանի որ մրցաշրջանի ավարտին լրանում է Ֆերնանդո Տորեսի հետ պայմանագրի ժամկետը:

Հնարավոր գործարքի գումարի չափի մասին ոչինչ հայտնի չէ:

Նշվում է, որ անգլիական կողմը դեմ չի լինի Բենտեկեի տեղափոխությանը, քանի որ չի վստահում հարձակվողին: Ավելին՝ Յուրգեն Կլոպի ու ֆուտբոլիստի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ