«Բենֆիկայի» 18-ամյա ֆուտբոլիստ Սանշեսը տեղափոխվեց «Բավարիա»

«Բենֆիկայի» կիսապաշտպան Ռենատու Սանշեսը կարիերան կշարունակի «Բավարիայում»:

18-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է ստորագրել մյունխենյան ակումբի հետ:

«Բավարիան» երկար ժամանակ է հետևում էր Սանշեսի խաղին և ուրախ ենք, որ մեզ հաջողվեց գնել նրա տրանսֆերը: Ռենատուն հիանալի տեխնիկայի է տիրապետում և նա շատ արագ է»,- ասել է մյունխենյան ակումբի նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն:

Ավելացնենք, որ վերջին օրերին լրատվամիջոցները Սանշեսին կապում էին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և անգամ նշվում էր, որ «կարմիր սատանաները» 40 մլն ֆունտ + բոնուսներ են առաջարկել պորտուգալացու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ