«Բենֆիկան» 35-րդ անգամ դարձավ Պորտուգալիայի չեմպիոն

Պորտուգալիայի առաջնության 34-րդ տուրում «Բենֆիկան» 4:1 հաշվով հաղթեց «Նասիոնալին»՝ ապահովելով մրցաշարի չեմպիոնական տիտղոսը:

2-րդ հորիզոնականով ընթացող «Սպորտինգը», չնայած խոշոր հաշվով հաղթանակ տանելուն, «Բենֆիկային» զիջում է 2 միավոր:

Այս տիտղոսը 35-րդն է «Բենֆիկայի» համար, որը ռեկորդային ցուցանիշ է Պորտուգալիայի առաջնությունում:

Նշենք, որ «Բենֆիկան» երրորդ տարին անընդմեջ է հռչակվում Պորտուգալիայի չեմպիոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ