Բենատիան բժշկական զննում կանցնի «Յուվենտուսում»

Մեհդի Բենատիան այսօր առավոտյան բուժզննում կանցնի «Յուվենտուսում», հայտնում են իտալական մի շարք լրատվամիջոցներ: Sky Sport Italia-ն պնդում է, որ «Բավարիայի» և «Յուվենտուսի»  միջև Բենատիային վարձակալության վերցնելու համաձայնություն է ձեռք բերվել` հետագայում 20 միլիոն եվրո արժեքով ձեռք բերելու հնարավորությամբ:

Նշվում է, որ «Յուվենտուսը» 2 մլն եվրո է վճարելու վարձակալության համար, իսկ եթե ֆուտբոլիստը մասնակցի որոշակի քանակությամբ խաղերի, թուրինյան ակումբը ստիպված կլինի նրան 2017թ. գնել 18 մլն եվրոյի դիմաց: Մեկ այլ աղբյուր պնդում է 3 մլն վարձակալության վճարի մասին` առանց պարտադիր գնման պայմանի:

Մեհդի Բենատիան նախորդ ամառ էր լքել Ա սերիան` 28 մլն եվրոյի դիմաց «Ռոմայից» տեղափոխվելով «Բավարիա»:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ