Բեն-Արֆան մեկնել է Բարսելոնա

Ֆրանսիական «Նիցայի» կիսապաշտպան Հատեմ Բեն-Արֆան մեկնել է Բարսելոնա, որպեսզի քննարկի կատալոնական ակումբին միանալու հարցը, հայտնում է ֆրանսիական L’Equipe-ը: Աղբյուրը փոխանցում է նաև, որ մայիս ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է, ինչ ֆուտբոլիստը մեկնում է Բարսելոնա:

Ֆուտբոլիստը այս ամառ ստանում է ազատ գործակալի կարգավիճակ: Կատալոնացիները դիտարկում են նրա տարբերակը՝ որպես Մեսի-Սուարես-Նեյմար եռյակի հնարավոր փոխարինող:

Բեն-Արֆան ընթացիկ մրցաշրջանում 32 խաղերում դարձել է 17 գոլի հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ