Բեն Արֆան կարող է տեղափոխվել Իսպանիա

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Բեն Արֆայի ծառայություններով հետաքրքրված է «Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին:

Արգենտինացին ամռանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ, որը այդ ժամանակ ազատ գործակալ էր, սակայն նա նախընտրել է պայմանագիր կնքել փարիզյան ակումբի հետ:

«Ես խոսել եմ Բեն Արֆայի հետ, սակայն նա ընտրեց ՊՍԺ-ն:  Ափսոս է, որ նման հնավորությունների տեր ֆուտբոլիստը չի խաղում: Ես կցանկանայի, որ նա ինձ զանգահարեր հունվարին և պայմանագիր ստորագրեր «Սևիլիայի» հետ»,-ասել է իսպանական ակումբի գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք, որ Բեն Արֆան ՊՍԺ-ի կազմում գրեթե խաղաժամանակ չի ստանում, իսկ ակումբի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին մարզմանը նախատել է ֆուտբոլիստին չափազանց եսասեր լինելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ