«Բելհատովը» պարտվեց. Պապիկյանը մասնակցեց խաղին

Ֆուտբոլի Լեհաստանի Առաջին դիվիզիոնի 26-րդ տուրում «Բելհատովը» հյուրընկալվեց առաջատար «Արկային»:

Տանտերերն առաջին խաղակեսում խփած երկու գոլի արդյունքում մեծ առավելություն ստացան, իսկ երկրորդ կեսում «Բելհատովին» հաջողվեց միայն մեկ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով:

«Բելհատովի» մեկնարկային կազմում էր Աղվան Պապիկյանը, ով հանդիպմանը մասնակցեց 75 րոպե:

26-րդ տուրից հետո Պապիկյանի թիմը 34 միավորով 9-րդ տեղում է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ