Բելգիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը դեմ է, որ ֆուտբոլիստները ծխեն

Բելգիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը ցանկանում է բարելավել կարգապահությունը հավաքականում:

Մարտինեսն ուշացման համար ֆուտբոլիստներին կտուգանի 1000 եվրոյով: Մասնագետը դեմ է նաև, որ իր խաղացողները ծխեն՝ ի տարբերություն նախորդ մարզչի, ով նորմալ էր վերաբերվում Ռաջա Նայնգոլանի ծխելուն:

Նշվում է նաև, որ ֆուտբոլիստները հավաքականի կազմում ցանկացած միջոցառման ժամանակ պարտավորված են կրել «Ադիդասի» արտադրած հագուստը, այլապես կտուգանվեն: «Ադիդասը» Բելգիայի հավաքականի հովանավորն է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ