Բելգիայի ընտրանու գլխավոր մարզիչ. «Նայնգոլանին թույլատրում եմ ծխել»

Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը խոսել է թիմի կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանի վերաբերյալ համացանցում հայտնված տեսանյութի մասին, որում «Ռոմայի» կիսապաշտպանը ցուցադրում է ծխախոտի տուփ:

«Այո՛, Ռաջան ծխում է: Եթե նա ուզում է, զգում է դրա կարիքը, ապա ես չեմ պատրաստվում արգելել կամ պատժել նրան: Նրա դեմ ոչինչ չունեմ, քանի որ հիանալի տեսք ունի թե՛ մարզումների, թե՛ խաղերի ժամանակ:

Գուցե դա ազդում է նրա վրա, բայց ընդհանուր առմամբ 35 տարեկանի փոխարեն 30 տարեկանում մարզական կարիերան ավարտելն իր խնդիրն է»,- Sporza.be-ն փոխանցում է Վիլմոտսի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ