Բելգիա – Պորտուգալիա ընկերական հանդիպումը կարող է չեղարկվել

Բելգիա – Պորտուգալիա ընկերական հանդիպում, որը նախատեսված է անցկացնել մարտի 29-ին, կարող է չեղարկվել, եթե երկրում պահպանվի ամենաբարձր ահաբեկչական  սպառնալիքը  (4-րդ աստիճան): Այս մասին հայտնում է dhnet.be-ն:

Հիշեցնենք, որ մարտի 22-ի առավոտյան ահաբեկչություններ էին տեղի ունեցել Բրյուսելի Զավենտան օդանավակայանում, Մալբեկ և Շուման մետրոներում:

Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ որոշում էր ընդունել դադարեցնել թիմի մարզումը: Նշենք, որ բելգիացիները այսօր նույնպես չեն մարզվելու:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ