Բելգիա-Իռլանդիա. Առաջին խաղակեսից հետո

Եվրոպայի առաջնության 2-րդ տուրում Բելգիայի հավաքականը իր ուժերն է փորձում Իռլանդիայի հավաքականի հետ:  Հանդիպման առաջին կեսն անցավ բելգիացիներ ակնհայտ տարածքային առավելությամբ (67,5/32,5):

Իռլանդիայի հավաքականը ողջ խաղակեսի ընթացքում ընդամենը մեկ հարված  կատարեց դարպասին, իսկ բելգիացները կազմակերպեցին  բավականին վտանգավոր հակագրոհներ՝ կատարելով  7  դիպուկ հարված դարպասին:

Դե Բրույնեի փոխանցումից հետո Կարասկոն գնդակը ուղարկեց մրցակցի դարպասը, սակայն հարվածի պահին բելգիացին խաղից դուրս վիճակում էր և գոլը չհաշվվեց:

Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստները վաստակեցին 3 անկյունային հարվածի իրավունքի իռլանդացինների 2 անկյունային հարվածի դիմաց:

Հիմա ընդմիջում է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ