Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչ. «Միանշանակ Մխիթարյանը Հայաստանի գլխավոր աստղն է»

Հայաստան – Բելառուս ընկերական հանդիպումից առաջ  հյուրերի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Խացկեվիչը խոսել է իրենց առաջիկա մրցակցի մասին:

«Հայաստանը խաղը կառուցում է պաշտպանությունից արագ գրոհի անցնելու վրա և սիրում է խաղալ տեխնիկական ֆուտբոլ: Բայց հարց է, թե ինչպես են նրանք այժմ խաղալու, քանի որ նրանց կազմը փոփոխությունների է ենթարկվել:

Հայաստանի ընտրանու կազմում գլխավոր աստղը միանշանակ Հենրիխ Մխիթարյանն է, ով հիանալի մրցաշրջան է անցկացնում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում»,- Խացկեվիչի խոսքերն է մեջբերել Belta.by-ն:

Հիշեցնենք, որ Հայաստան – Բելառուս ընկերական հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ