BBC. Բենտեկեն հեռանում է «Լիվերպուլից»

«Լիվերպուլի» հարձակվող Քրիստիան Բենտեկեն հեռանում է թիմից՝ հայտնում է BBC-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը մարզական կարիերան կշարունակի «Քրիստալ Փելասի» կազմում:

Նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: «Լիվերպուլը» կստանա 27 միլիոն ֆունտ:

Առաջիկայում 25-ամյա ֆուտբոլիստը կմեկնի Լոնդոն՝ պայմանագրի կետերը համաձայնեցնելու ու բուժզննում անցնելու:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ