«Բավարիայի» ռեկորդային եկամուտը

2015/16 մրցաշրջանում Մյունխենի «Բավարիան» վաստակել է 626 միլիոն եվրո, որը ռեկորդային է ակումբի համար՝ հայտնում է թիմի պաշտոնական կայքը:

Նախորդ տարվա համեմատ՝ «Բավարիայի» եկամուտն ավելացել է ավելի քան 100 միլիոն եվրոյով: Շահույթը կազմել է 53.9 միլիոն եվրո(առանց հարկման), «մաքուր» շահույթը՝ 33 միլիոն եվրո, որը ևս ռեկորդային է թիմի համար:

Հիշեցնենք, որ նշված մրցաշրջանում «Բավարիան» դարձավ Գերմանիայի առաջնության, գավաթի հաղթող, ինչպես նաև Չեմպիոնների լիգայում հասավ մինչև կիսաեզրափակիչ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ